Տ. Իսահակ եպիսկոպոս Պողոսյան

Գեղարքունյաց թեմի առաջնորդ

• Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1978 թ. ք․ Երևան։ Ավազանի անունը՝ Անդրանիկ։
1985 - 1995 թթ. - Երևանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 միջնակարգ դպրոց։
1996 - 2000 թթ. - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց։
2000 - 2002 թթ. - Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։
2007 թ.՝ Աթենքի պետական համալսարան՝ հունարեն լեզվի դասընթաց։
2011 - 2012 թթ.- Կանադա, ք. Տորոնտոյի «Wycliffe College և Holy Trinity College -ում»՝ անգլերեն լեզվի դասընթաց և Նոր Կտակարանի ներածություն։
2014 - 2015 թթ.- Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան` սոցիալ հոգեբանություն:

• Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

2002 թ. - սարկավագ՝ ձեռամբ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:
2005 թ. - կուսակրոն քահանա` ձեռամբ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։
2010թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանի։ Թեզ՝ «Վարագա Սուրբ Նշանը և վանքը հայ մատենագրության մեջ»։
2026 թ. - Եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

•  Պաշտոնավարություն

2002 -2003 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնտեսական բաժին` օգնական-քարտուղար։
2004 - 2005 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սպասարկման բաժին։
2005 - 2007 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մաքսային լիազոր։
2009 - 2010 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի հյուրընկալ։
2010 - 2011 թթ. - Քահանայից պատրաստման լսարանի տեսուչ (կարգապահական գծով)։
2014 - 2015 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության բաժնի տնօրեն։
2015 -2018 թթ. - Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ։
2018 - 2020 թթ. - Ուկրաինայի հայոց թեմի փոխառաջնորդ։
2021 - 2024 թթ. - Խոր Վիրապի վանահայր։
2025 թ.-ից – ՀՀ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ։
2026 թ. հունվար - Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ։
2026 թ. մայիսից - Գեղարքունյաց թեմի առաջնորդ։

• Գրքեր և գիտական աշխատություններ

• «Հայելի վարուց» (համահեղինակությամբ Ռուբեն Սրբազանի), Սուրբ Էջմիածին, 2007 թ.։
• «Ինքնագիր» (չափածո), Վաղարշապատ, 2007 թ.։
• «Ձմռան երազ» (չափածո), Վաղարշապատ, 2008 թ.։
• «Արևագալ» (չափածո), Վաղարշապատ, 2020 թ.։
• «Ընտանիքի աստվածաբանություն», Սուրբ Էջմիածին, 2023 թ.։
• «Գրիգոր Մագիստրոս» (պատմավեպ), Վաղարշապատ, 2024 թ.։
• «Պատմա-գեղարվեստական ակնարկներ», Վաղարշապատ, 2025 թ.։
• «Ուսուցիչը» (գրական էսսե), Սուրբ Էջմիածին, 2026 թ.։
• «Հայրապետը» (պատմավեպ), Սուրբ Էջմիածին, 2026 թ.։